Մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպություններին կբերեն հարկային դաշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում է փոփոխություններ կատարել: Կատարվող փոփոխություններով առաջարկվում է տարեկան մինչև 58,35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները ներառել շրջանառության հարկով հարկվող հարկման դաշտում:

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է տարեկան մինչեւ 58,35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները շրջանառության հարկով հարկման դաշտ բերելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները շրջանառության հարկով հարկման սուբյեկտ չեն, այնինչ այդ կազմակերպություններն իրենց ծառայությունները, որպես կանոն, մատուցում են գրավոր կնքված պայմանագրերի հիման վրա, և այստեղ հարկային չարաշահումների հնարավորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում:

Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունն առանց դժվարության կարող է մատուցել նաեւ տնտեսագիտական ծառայություն, հարկային խորհրդատվություն, ֆինանսական ծառայություն կամ խորհրդատվություն, ընդհուպ մինչև խմբագրական ծառայություն, գործավարություն և այլն: Կարող է լինել իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն և միաժամանակ մի քանի պայմանագրերով մատուցել նաև հաշվապահական ծառայություններ:

Նմանատիպ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններին դուրս թողնելով շրջանառության հարկի մասին օրենքի կիրառության դաշտից՝ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը խթանելու փոխարեն խոչընդոտներ են ստեղծվում նշված գործունեությամբ զբաղվող ընկերությունների զարգացման առումով:




Լրահոս