
Մայնի Ֆրանկֆուրտից Աստանա չվերթ կատարող Air Astana ավիաընկերության «Բոինգ 767»-ը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատանալու պատճառով: Ուղևորին փրկել չի հաջողվել:
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմիններից, միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ:
Օդանավ մուտք գործած բժիկները փաստել են ուղևորի մահը: Մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի բժշկական փորձաքննության արդյունքում:
Զոհվածը Գերմանիայի քաղաքացի է, ով նախկինում Ղազախստանի քաղաքացի է եղել: 1948թ. ծնված քաղաքացին Աստանա էր թռչում հարազատների ուղեկցությամբ: