Ջերմորեն եմ հիշում «Չելսի»-ում անցկացրած տարիները. Լեմպարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ափսոսում է, որ չկարողացավ արժանիորեն հրաժեշտ տալ «Չելսի»-ի երկրպագուներին: Անգլիայի հավաքականի նախկին ավագի խոսքով` ինքը ջերմորեն է հիշում լոնդոնյան ակումբում անցկացրած տարիները:

Այս ամառ 36-ամյա ֆուտբոլիստը լքել էր «Չելսի»-ն և պայմանագիր կնքել MLS-ի նորեկ «Նյու-Յորք սիթի»-ի հետ: Ընդ որում, մինչ Հյուսիսային Ամերիկայի առաջնության մեկնարկը, կիսապաշտպանը վարձակալությամբ հանդես կգա «Մանչեսթեր Սիթի»-ում: Նշենք, որ 13 մրցաշրջանից հետո Լեմպարդը դարձել էր «Չելսի»-ի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը (211 գնդակ 649 խաղում):

«Չէի ցանկանում ներկայացում կազմակերպել և մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ բոլորին, որովհետև դա ճիշտ չէր ընկալվի: Այն ժամանակ տեղափոխության հարցը դեռևս բաց էր մնացել:

Ջերմորեն եմ հիշում թիմում անցկացրած ժամանակները և զղջում եմ միայն այն բանի համար, որ արժանի կերպով հրաժեշտ չտվեցի երկրպագուներին: 13 տարի խաղալը մեծ ժամանակ է», – նշել է նա:




Լրահոս