Հարկերը վճարելուց խուսափելը կպատժվի տուգանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է նման փոփոխություն կատարել:

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը պայմանավորված է տնտեսական խախտումների ապաքրեականացման հանգամանքով: Նախագծի ընդունմամբ տնտեսական, հաշվապահական ոչ միտումնավոր խախտումների պատճառով չհաշվարկված եւ չվճարված, կամ այդ վճարներից խուսափելու համար առաջարկվում է էապես ավելացնել նախատեսված տուգանքների չափերը, արդյունքում` վերացնելով քրեական պատասխանատվությունը` այն մեղմացնելով եւ թողնելով միայն առանձնապես խոշոր չափերի դեպքում:

Իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը:




Լրահոս