ՀԱՐՑ. Այս տարվա համար նախատեսվա՞ծ է, թե քանի կիլոմետր տարածք պետք է մաքրվի Սեւանի ափին, ե՞րբ պիտի սկսվեն այդ աշխատանքները եւ ո՞ր հատվածներում: Ես Լճաշենից եմ, ուզում եմ իմանամ, որտեղի՞ց են սկսելու մաքրել: Հենրիկ Մանուկյան, 43 տարեկան, գյուղացի տղա ՊԱՏԱՍԽԱՆ. Ուրեմն ասեմ, նախ մենք երկու տիպի մաքրություն ունենք, էս պայմանագրային հիմունքներով, որ ժողովուրդը մաքրում ա. օրինակ անցած տարի մոտ 100 հեկտարի կարգի պայմանագրով մաքրեցին, բայց դե ձյուն եկավ, էլ չավարտեցինք, ըսենց ասեմ. մոտ 80 հեկտար էդ պայմանագրային հիմունքներով մաքրեցին, դե հետո կերեւա` էս տարի քանի հոգի պայմանագիր կկնքեն մաքրելու համար: Գարունն, որ բացվավ, կսկսվի էտ աշխատանքները, դե հիմի ձմեռ ա, հիմի դժվար ա, էլի: Իսկ թե որտեղից պետք է սկսվեն մաքրման աշխատանքները, դե ախր նենց մասնակի հարցեր եք տալիս: Սենց ասեմ, Սեւանի ամբողջ առափնյա մասերում. դե ջրի մեջի մասը մաքրելն ուրիշ խնդիր ա, ցամաքում մաքրելը մեկ ուրիշ խնդիր ա, մինչեւ հիմի համարյա 1902 նշի վրա ա ջուրը: Արդեն դա նախատեսված ա մաքրման համար, մոտակա տարիների ընթացքում մաքրելու համար, որ հետագայում ջուրը բարձրանա, հիմա, թե էս տարիների ընթացքում կմաքրվի, էտ իմ կամքից կախված չի կամ որեւէ անձի, ժողովուրդն ա գալիս մաքրում:«Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միանգամից ասենք, որ պետք չէ Աշոտ Գնդոյանի ասածների մեջ որեւէ տրամաբանություն փնտրել, դա անշնորհակալ գործ է: Այս մարդը մինչ հիմա այդպես էլ «տեղը չի բերում», թե ինչ պաշտոն ունի, որն է իր հիմնական պարտականությունը: Նրան թվում է, թե «ժողովուրդը պետք է մաքրի» Սեւանի ափը, իսկ ինքը սրան-նրան լավություններ անի, գումարներ աշխատի, նույնիսկ աշխատավարձ ստանա: Սա էլ այս մարդու «պետական մտածողությունն» է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ