Դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը դուստր է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկարլետ Յոհանսոնն ու իր փեսացու Ռոմեն Դորյակը դուստր են ունեցել: Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով դերասանուհու ներկայացուցիչ Մարսել Պարիզոյին:

Նրա խոսքով, նորածնի անունը Ռուզ է: Պարիզոն հստակեցրել է, որ զույգը չի ցանկանում որևէ մանրամասներ հրապարակել: Դորյակը և Յոհանսոնը աստղերի շրջանում տարածված այն մոտեցման կողմնակիցն են, ըստ որի նրանք աշխատւմ են հնարավորինս քիչ գրավել հանրության ուշադրությունը երեխաների հանդեպ:

Զույգը նշանվել է 2013թ.-ի սեպտեմբերին: Դորյակը նախկինում եղել է ֆրանսիական Clark ամսագրի գլխավոր խմբագիր: Այժմ 31-ամյա ֆրանսիացին գովազդային գործակալության ղեկավարն է:

2008-2010թթ.-ին Յոհանսոնն ամուսնացած էր դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ:




Լրահոս