ՕԵԿ-ը ՀՀԿ-ի փակված թերթը վերաբացեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Հարթակ» թերթի անդրանիկ համարի շնորհանդեսը:

Թերթի գլխավոր խմբագիրը Կարեն Թումանյանն է, ով շրջել է մարզերում, պարզել, որ ինտերնետի հասանելիությունը դրանցում թույլ է, և որոշել նույնանուն կայքը թերթի վերածել: Այսուհանդերձ, «Հարթակն» ունի ընդամենը 500 տպաքանակ:

Գլխավոր խմբագիրը հավաստիացնում է՝  ռուսերեն հոդվածների տպագրումը շարունակվելու է, և առաջիկայում «Հարթակում» տեղ են գտնելու նաև անգլերեն լեզվով հոդվածներ:

Թերթն արտատպելու է նաև սոցցանցերում տեղ գտած հետաքրքիր հրապարակումները, հարցազրույցներ է անելու սոցիալապես անապահով խավի, օրինակ՝ հավաքարարների հետ, ինչպես նաև տպագրելու է ազգային փոքրամասնությունների մասին պատմող հոդվածներ:

Այս համարում ներկայացված են հետարձակուրդային սթրեսը հաղթահարելու մասին խորհուրդներ, ինչպես նաև՝ թվերով փաստարկված համեմատական, որն ապացուցում է, որ Ադրբեջանում ավելի լավ են ապրում, քան Հայաստանում:

Ի դեպ, տարիներ առաջ նույնանուն թերթ հրապարակել է նաև ՀՀԿ-ն, սակայն Հանրապետականի «Հարթակը» կարճ կյանք է ունեցել:




Լրահոս