
«Սևիլյա»-ի 31-ամյա հարձակվող Խոսե Անտոնիո Ռեյեսը գոհ չէ ակումբում իր կարգավիճակից և կարող է ձմռանը լքել ակումբը:
Ըստ առկա տեղեկատվության՝ Ռեյեսի և ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի միջև լարված հարաբերություններ են առաջացել: Մարզիչը հասկացնել է տվել, որ հաջորդ մրցաշրջանում նոր հարձակվողների է ցանկանում տեսնել:
Ընդգծենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեյեսը Լա լիգայի շրջանակներում դեռ դուրս չի եկել խաղադաշտ, իսկ Եվրոպայի սուպերգավաթի խաղում ընդամենը 12 րոպե է խաղացել:
.