Տորոնտոյի կինոփառատոնը բացվեց Ռոբերտ Դաունի-կրտսերի ֆիլմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

39-րդ միջազգային կինոփառատոնը Տորոնտոյում սեպտեմբերի 4-ին բացվեց «Դատավոր» ֆիլմի ցուցադրությամբ, որում գլխավոր դերակատարն է Ռոբերտ Դաունի-կրտսերը. տեղեկացնում է BBC News-ը:

Դեվիդ Դոբկինսի ֆիլմի գլխավոր հերոսը Չիկագոյի հաջողակ փաստաբան է, ով վերադառնում է հարազատ քաղաքը մոր թաղման կապակցությամբ և տեղեկանում, որ հենց հորն են մեղադրում մոր սպանության մեջ: Ռոբերդ Դաունի-կրտսերի հերոսը որոշում է ներկայացնել դատարանում մեղադրյալի շահերը:

Ֆիլմի դերակատարներն են նաև Ռոբերտ Դյուվալը, Վերա Ֆարմիգան և Բիլլի Բոբ Տորնտոնը:

Կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի ավելի քան 300 կինոնկար:




Լրահոս