«Այնպես պետք է անենք, որ թշնամությունը, չկամությունը չավելանա, որպեսզի ընտրություններից հետո կարողանանք շփվել այն մարդկանց հետ, ովքեր այլ կարծիք ունեն: Մայիսի 6-ից հետո գալու է 7, 8, 9»:
Հետաքրքիր զուգադիպություն է ստացվում. հենց մայիսի 7-ից սկսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման շրջանը, ու հայ-ռուսական հարաբերությունների ջերմությունը մեր իշխանությունն ամեն կերպ ձգտելու է պահել նաեւ այդ օրվանից հետո: Այս առումով Սերժ Սարգսյանը լուրջ երկընտրանքի առաջ է կանգնած. մայիսի 6-ից հետո ե՛ւ աշխարհի աչքին չխայտառակվել, ե՛ւ իշխող կուսակցության հաջողությունն ապահովել: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «երկու էրնեկ մի տեղ չի լինում»: Ուստի նրան ոչինչ չի մնում, քան հույսը կապել մրցակիցների ներողամտության ու բարի կամքի հետ: