ՀՀԿ տատիկը վատ չի ապրում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կուսակցության՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա»-ում ՀՀԿ տատիկը սպասում է պատվերին: Հաստատության մշտական հաճախորդը հավաստիացնում է, որ հանրաճանաչ տատիկին այստեղ հաճախ կարելի է տեսնել: Բոլորի հետ, բոլորի նման՝ նա մտնում է սրճարան, պատվիրում, սնվում, վճարում ու հեռանում:

Անհայտ է միայն՝ նա ՀՀԿ գրասենյակից է այստեղ ժամանում, թե՝ Կառավարության շենքի բակից: Ամեն դեպքում, տատիկն իր ընդմիջումը ճոխ է կազմակերպում, թեև օրեր առաջ Armlur.am-ի տեսախցիկի առջև ի լուր աշխարհի հավաստիացրել էր, թե ինքն այնքան վատ է ապրում, որ սնվում է միայն երեկոյան, այն էլ միայն՝ խորոված բադրիջանով:

HHK tatik




Լրահոս