Չինաստանի Սուցյան քաղաքում հարբած գողը ստիպված է եղել ելք գտնել դժվարին իրավիճակից: Նա բնակարան է ներխուժել բաց պատուհանից՝ կարծելով, որ տանը մարդ չկա: Սակայն բնակարանում է գտնվել տաս տարեկան աղջնակը: Հանցագործը փորձել է նրան համոզել, որ ինքը Աուպերմենն է, սակայն աղջիկը չի հավատացել: Իր բացառիկ հատկություններն ապացուցելու համար տղամարդը թռել է 5-րդ հարկից:
Թանգ Լեյ անունով 25-ամյա չինացուն չի հաջողվել փախչել: Տղամարդը սկզբում հայտնվել է հիվանդանոցի մահճակալին, այնուհետև՝ բանտում, հայտնում է Mirror-ը:
Չինացու խոսքով, ինքն ընտրության հնարավորություն չի ունեցել: Տղամարդը որոշել է մինչև վարտիքը մերկանալ, որպեսզի ավելի նման լինի Սուպերմենին: Անելով դա՝ տղամարդը ցած է թռել: Նա ցանկացել է կողքի՝ ավելի ցածր շենքի տանիքին վայրէջք կատարել, սակայն թռիչի երկարությունը չի բավականացրել:
Ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են տանիքի վրա: Նա ցավից բղավել է: Այդ ձայները լսել է մոտակա շենքի բնակիչներից մեկը, ով ոստիկանություն է կանչել: Այժմ Սուպերմենին 7 տարվա ազատազրկում է սպառնում: