ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իշխանությունը փողը դեռ չի բաժանել: Սակայն ես վստահ եմ, որ կարելի է ազնիվ ընտրվել` առանց փողի»:

Տիգրան Կարապետյան aysor.am

Է՜, Տիգրա՛ն Կարապետիչ: Ազնվությունն էս երկրում ո՞վ է գնահատում: Դուք էլ տարիներ առաջ հարյուրավոր DVD-ներ, «ադապտորներ» ու հեռուստացույցներ բաժանեցիք` միանգամայն «անկեղծ» մղումներով, եւ ի՞նչ: Մարդիկ գնացին, վերցրին իրենց 5 հազար դրամն ու քվեարկեցին այլոց օգտին: Այնպես որ, ազնվությունը կորած արժեք է, եւ պետք չէ այդքան վստահ լինել: Ինչ վերաբերում է փող չբաժանելուն, ապա պետք չէ այդ մասով անհանգստանալ: Իշխող կոալիցիան պայմանավորվել է, որ ընտրությունների օրվանից մեկ օր առաջ 10-հազարականները կբաշխվեն ընտրողներին: Հետեւաբար, ամեն ինչ առջեւում է:




Լրահոս