Հանցագործությունն ավարտին չեն հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07.30-ին, մի ընկերությունից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Նվեր Բ.-ն, 1983 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1958 թ. ծնված Սամվել Մ.-ն:

Նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ նախնական համաձայնության գալով` սեպտեմբերի 4-ի գիշերը հիշյալ ընկերության պահեստի պատուհանի երկաթյա թիթեղները բացելով` մուտք են գործել պահեստ և փորձել գողանալ աղացի մեջ գտնվող երկաթյա գնդերի հավաքման համար նախատեսված մագնիսի պղինձը, սակայն գործարանի անվտանգության ծառայողների կողմից հանցագործությունը կանխվել է և ավարտին չի հասցվել:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզի քննչական բաժին:




Լրահոս