Տղամարդը, ով հոսպիտալացվել էր Քիշնևի ինֆեկցիոն հիվանդանոցում սիբիրախտի կասկածով, մահացել է. տեղեկացնում է РИА Новости-ն:
Մոլդովայի Կագուլսկի շրջանից սեպտեմբերի 4-ին սիբիրախտի կասկածով 5 տղամարդ էր հոսպիտալացվել: Նրանք բոլորը մասնավոր ֆիրմայում մասնակցել էին հորթ մորթելուն:
Սիբիրախտով վարակվելու կասկածի տակ են հայտնվել նաև մասնավոր սպանդանոցի բանվորների ազգականները: Նրանք խոստովանել են, որ վարակված մսից պատրաստված կերակուր են կերել: