«Միայն Օբամայի կողմից համախմբված ՆԱՏՕ-ն կարող է կանգնեցնել Ռուսաստանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն Օբամայի կողմից համախմբված ՆԱՏՕ-ն կարող է կանգնեցնել Ռուսաստանին. Foreign Policy պարբերականում հրապարակված իր հոդվածում գրել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Հոդվածը նվիրված է Ուելսում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Նրա խոսքով՝ 1990-ին Արևմուտքն անհամբերությամբ սպասում էր Ռուսաստանի հետ համագործակցելուն՝ իբրև միջազգային համակարգի երաշխավորի:

«Ցավոք, Վլադիմիր Պուտինն այլ ճանապարհ ընտրեց», – հայտարարել է նախկին պետքարտուղարը: Նրա խոսքով՝ երբ 2013թ. հայտարարվեց Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով կազմակերպելու ծրագրի մասին, ոչ ոք չէր ենթադրում, որ դրա թեման կդառնան Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի դեմ: Հիմա ողջ հարցն այն է, թե միջազգային պատմության մեջ ամենահզոր դաշինքն ինչպես կարձագանքի «միջազգային նորմերի և սկզբունքների այդ խախտմանը», – ասվում է հոդվածում:

Օլբրայթի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Քարդիֆում որոշում կայացնեն Մերձբալթիայում դաշինքի զորքերի ներկայության ուժեղացման վերաբերյալ: Օլբրայթի կարծիքով՝ միայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է համախմբել ՆԱՏՕ-ն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արդի միջազգային համակարգի սկզբունքները չընդունելու դեպքում՝ նա կարող է միայն տարածաշրջանային երկիր լինել, պնդում է նախկին պետքարտուղարը:




Լրահոս