Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի երկրների թվում ԱՄՆ-ն առաջին տեղն է գրավում երեխաների սպանության թվով. հայտնում է Associated Press գործակալությունը:
ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ միայն 2012-ին ԱՄՆ-ում սպանվել է մինչև 20 տարեկան ավելի քան 3 հազար երեխա և դեռահաս: Ասպիսով՝ երկրում ամեն 100 հազար սպանվածից չորսը երեխա է կամ երիտասարդ: Ռուսաստանում ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այդ ցուցանիշը երկու անգամ ավելի պակաս է:
Զեկույցում ասվում է, որ 2012-ին աշխարհում սպանվել է 95 հազար երեխա և դեռահաս: Երեխաների ամենաշատ սպանություններ են գրանցվել Նիգերիայում, որին հաջորդում է Բրաիլիան: Սև ցուցակում են նաև Հնդկաստանը, Կոնգոն, Մեքսիկան, Եթվպիան, ԱՄՆ-ն, Պակիստանը, Կոլումբիան և Վենեսուելան: