
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ հարձակվող Դիեգո Կոստային ժամանակ է հարկավոր` ազգային հավաքականին հարմարվելու համար: Նշենք, որ հարձակվողը Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում (0:1) 1 ժամից ավել անցկացրել է խաղադաշտում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
«Նրան ժամանակ է հարկավոր, քանի որ նոր է սկսել հարմարվել հավաքականին: Դիեգո Կոստան խաղացել է երկու ակումբում` «Ատլետիկո» և «Չելսի»: Երկուսն էլ խաղաոճի առումով նրան հարմար են: Իսկ Իսպանիայի հավաքականի խաղաոճն այլ է, սակայն նա իրեն դրսևորելու շանսեր ունի: Նա լավ հարձակվող է` ճիշտ տրամադրվածությամբ», – նշել է Ֆաբրեգասը: