Երիտասարդ հնդկուհուն ամուսնացրել են շան հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծնողները ստիպել են հնդկական Ջարկհանդ նահանգի 18-ամյա բնակչուհի Մանգլիին ամուսնանալ Շերու անունով շան հետ: Հարսնացուի հայրը նրան փողոցից էր գտել: Երաժշտությամբ ու պարերով ուղեկցվող տոնական արարողությանը մասնակցել են ավելի քան 100 մարդ, տեղեկացնում է Mirror-ը:

Նման քայլի աղջկան դրդել էր այն հանգամանքը, որ տեղի տարեցների կարծիքով, նա անեծքի զոհ է դարձել: Իմաստունները գտնում էին, որ անհաջողություններից աղջկան կարող էր փրկել միայն կենդանու հետ ամուսնանալը:

Անեծքը կայանում էր նրանում, որ աղջկա առաջին ամուսնու հետ պետք է դժբախտություն պատահեր: Այժմ, եթե այն կատարվի, ապա զոհ կդառնա ոչ թե մարդը, այլ կենդանին: Միայն կախարդանքը հանելուց հետո Մանգլին կարող է ամուսնանալ մարդու հետ: Տարեցներն ասում են, որ այս արարողության մեջ ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ շատ աղջիկներ են այս միջոցով ազատվել անեծքից:




Լրահոս