Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (կենտրոնը` Նոյեմբերյան) տեղեկացանք, որ 3 օր առաջ ինքնաբացարկ է հայտնել այս ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցված, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության բանվորուհի, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը: Նշենք, որ նրա ինքնաբացարկը սպասելի էր. Ս. Աբրահամյանը չէր էլ մտել ընտրապայքարի մեջ: Այսպիսով` այս ընտրատարածքում մնացին 2 թեկնածու` «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն, անկուսակցական Մարինե Մարաբյանը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ, փոքր ձեռնարկատեր, անկուսակցական Վարուժան Բաբաջանյանը: Մ. Մարաբյանի թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:
ՄՆԱՑ 2 ԹԵԿՆԱԾՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ