Ֆրանսիայի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` չնայած նրան, որ վերջին շրջանում շատ են սարդրանքները: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Լը Ռուինը` անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցող գործընթացներին:
«Եթե ես դատողություններ անեմ դիվանագիտական որևէ գործընթացի մասին, ապա վստահ կարող եմ ասել, որ չպետք է ականջալուր լինեմ ադրբեջանական կողմի կարծիքին: Ես կարծում եմ, որ մրցակցություն չկա համանախագահողների միջև և անհրաժեշտ է, որ նրանք ավելի շատ նախաձեռնություններով հանդես գան: Ֆրանսիան առանձնահատուկ տեղ ունի ԼՂՀ բանակցային գործընթացի կարգավորման հարցում և չի պատրաստվում իր տեղը զիջել այլ պետության», – նշեց նա:
Լուսանկարը` panorama.am