Ավստրալացի գիտնականները պարզել են, որ շնաձկները կանանցից 9 անգամ ավելի հաճախ են սպանում տղամարդկանց: Տղամարդկանց բաժին է ընկնում շնաձկների հարձակումների 84%-ը, և դրանց հետևանքով՝ մահերի 89%-ը. տեղեկացնում է The Telegraph-ը:
Ամենից շատ զոհեր լինում են Ավստրալիայում, ուր 3 տասնամյակի ընթացքում գրանցվել է 171 հարձակում, որից 32-ը՝ մահվան ելքով: Հարավային Աֆրիկայում գրանցվել է 132 կծելու դեպք և 28 մահ, իսկ ԱՄՆ-ում՝ 769 հարձակում և 25 զոհված:
Նշվում է, որ ողջ աշխարհում հենց սպիտակ շնաձկներն են հիմնականում հարձակվում մարդկանց վրա: