Վենետիկում ֆիլմի պրեմիերան չի կայացել դահլիճում թողած պայուսակի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի փառատոնում «Կարմիր ամնեզիա» չինական ֆիլմի պրեմիերան չի կայացել` անվտանգության պահանջներից ելնելով, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Չինական ֆիլմի պրեմիերան պետք է կայանար Վենետիկի կինոփառատոնի գլխավոր դահլիճում՝ Sala Grande-ում:

Ցուցադրումից առաջ դահլիճում պայուսակ է հայտնաբերվել, որը թողել էր նախկին ցուցադրումների այցելուներից մեկը: Դեպքի վայր ժամանած սակրավորները և խուզարկու շները պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:

Ֆիլմի ցուցադրումը կկայանա հաջորդ օրը:




Լրահոս