ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տարվա հայտնություն»` Նարինե Դովլաթյան, «Լավագույն տեսահոլովակ»` Սիրուշո «I like it», «Լավագույն ռադիոծրագիր»` «Թայմ աութ», «Տարվա լավագույն ալբոմ»` «Five» (Դորիանս), «Տարվա լավագույն ժողովրդական համույթ»` Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, «Լավագույն դուետ»` Միհրան Ծառուկյան-Լիլիթ Հովհաննիսյան, «Լավագույն ռոք խումբ»` The beautifited project, «Լավագույն ջազ նախագիծ»` «Կատուներ», «Լավագույն ֆիլմի երաժշտություն»` Արտո Թունջբոյաջյան` «Ալա-բալա-նիցա», «Տարվա հիթ»` «Պապենական Կիլիկիա» («Գոհար» համույթ), «Լավագույն ժողովրդական ալբոմ»` «Գյուրջիեւ», «Լավագույն դասական երաժշտական նախագիծ»` «Շչելկունչիկ» (Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ):
Հատուկ մրցանակ բաժին հասավ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին` որպես կատարողական արվեստի հայտնություն, Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին էլ դստերը տրվեց հատուկ մրցանակ, իսկ հայկական երաժշտությունը Սփյուռքում` Թուրքիայում, ներկայացնելու համար հատուկ մրցանակ տրվեց  երգչուհի Սիբիլին: Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը բաժին հասավ Արմեն Ամիրյանին` Հայաստանի հանրային ռադիոյի 85 եւ հեռուստաընկերության 55-ամյակին նիրված միջոցառումները կազմակերպելու համար: Մրցանակակիրների թվում էին ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, «Դար 21» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Երկարամյա մանկավարժական գործունեության եւ երգարվեստում մեծ ավանդի համար հատուկ մրցանակ ստացավ Նադեժդա Սարգսյանը, իսկ Արթուր Գրիգորյանին մրցանակ տրվեց` «Կոմիտաս. եկել եմ» նախագծի համար: Տարիներ շարունակ հայկական երգի պահպանման եւ զարգացման համար հատուկ մրցանակ տրվեց Արմեն Թորոյանին, հայ-վրացական համատեղ «10+10» նախագծի պրոդյուսերներին: Հատուկ մրցանակի  արժանացավ նաեւ Հայաստանի նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հեղինակած «Հույսի նավակ» նախագիծը: Ամենաներկայանալի շոուի համար հատուկ մրցանակներ  տրվեցին «Գոհար» անսամբլին, «Երգ երգոց» նախագծին, ինչպես նաեւ «Շարմ» հոլդինգին` «Ես սիրում եմ իմ երկիրը» նախագծի համար: Եւ վերջում` կազմակերպիչները չմոռացան նաեւ իրենց` «Մանկական Եվրատեսիլ»-ը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար հատուկ մրցանակ շնորհելով Գրիգոր Նազարյանին ու Ռուբեն Թումանյանին: Մի խոսքով` «մենք մերոնցով» վիճակն էր:




Լրահոս