
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես և խոստացել էր, բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը և պաշտպանել Ադրբեջանին:
Էրդողանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ԼՂՀ հարցում պետք է կատարի Ադրբեջանին տված իր խոստումները: Նա նաև հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտության հարցի լուծման պարագայում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: