ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս խանութից գնեցի քաղցրավենիք, որի պատրաստման եղանակը ինձ հետաքրքրեց: Ես զանգահարեցի տվյալ ՍՊԸ-ի համարով եւ խնդրեցի, որ ասեն պատրաստման եղանակը: Նրանք  ասացին, որ բաղադրությունը գրված է պիտակի վրա, բայց պատրաստման ձեւը չբացահայտված տեղեկատվության առարկա է, եւ չեն ուզում ասել: Ի՞նչը կարող է համարվել չբացահայտված տեղեկատվության առարկա:

Էլլա Մարգարյան, 35 տարեկան, տնային տնտեսուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձեւերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի եւ բաշխման  եղանակները, պայմանագրի ձեւերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) եւ այլն:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվարկված տարբերակների շարքում կարող է լինել նաեւ ապրանքի պատրաստման եղանակը չբացահայտելու տրամադրվածությունը: Ի վերջո, եթե մեր ընթերցողը որակյալ ու համեղ սննդամթերք է գնել, ապա հավանական է, որ արտադրող ընկերությունը չէր ցանկանա պատրաստման եղանակը բոլորին մատչելի դարձնել: Պարզ է նաեւ, որ եթե օրենքը չպահանջեր պիտակի վրա սննդամթերքի բաղադրությունը ներկայացնել, ապա օգտագործված հումքի մասին նույնպես արտադրողները ոչինչ չէին նշի: Ինչպես ասում են, ֆիրմային գաղտնիքը որեւէ մեկը չի ցանկանում բոլորի սեփականությունը դարձնել:




Լրահոս