Տատիկին կացնահարած երիտասարդը հոգեկան հիվանդ եվ հաշմանդամ է.(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը ձերբակալման որոշում է կայացրել այսօր` ապրիլի 19-ին, հարազատ տատին կացնահարած երիտասարդի նկատմամբ: Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին, ժամը 15.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 8 շենքի 34 բնակարանի տանտիրուհին հանկարծամահ է եղել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 29-ամյա Արամ Սուքիասյանը կացնով հարվածել է իր տատին՝ 83-ամյա Ռոզա Գրիգորյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:Արամ Սուքիասյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է եւ տառապում է հոգեկան հիվանդությամբ, ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս