ԲԿՄԱ-ի երկրպագուները փորձել են հրկիզել «Սպարտակի» մարզադաշտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի մարզադաշտի բացումից առաջ կանխվել է ակումբի գլխավոր հակառակորդների՝ ԲԿՄԱ-ի երկրպագուների կողմից վանդալիզմի փորձը:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` ԲԿՄԱ-ի երկրպագուները փորձել են այրել մոսկովյան ակումբի մարզադաշտը: «Սպարտակ»-ի անվտանգության աշխատակիցների խոսքերով`«բանակայինների» երկրպագուները ներխուժել են մարզադաշտի տարածք և փորձել են հրկիզում իրականացնել, բայց ոստիկանության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ դա նրանց չի հաջողվել իրագործել:

Հանցագործության փորձ իրականացնողների ինքնությունը դեռ պարզ չէ:




Լրահոս