“Ժառանգության” նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ընտրությունների միասնական շտաբին իրենց միանալ-չմիանալու խնդրին:
Հայտարարությունում ասվում է.”Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին “Ժառանգությանե միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների եւ տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման եւ դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ, ինչը մենք համարում ենք “Ժառանգությանը” անպտուղ խոսակցությունների հորձանուտը ներքաշելու փորձ:”Ժառանգության” նախընտրական շտաբը վերահաստատում է իր կողմից ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ապրիլի 12-ին արված հայտարարության մեջ ամրագրված դրույթները, որոնցով հստակ նշվում էր, թե ինչ պայմանների առկայության դեպքում “Ժառանգությունը” կարող էր մասնակցել նշված շտաբի գործունեությանը:Վերը նշված հայտարարությամբ մենք նաեւ հաջողություն ենք մաղթել նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին եւ լծվել մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաեւ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ ցանկացած ձեւաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից”: