7 տարի առաջ այս օրն է մահացել Լուչիանո Պավարոտտին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007 թվականի այս օրը` սեպտեմբերի 6-ին, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է բոլոր ժամանակների ամենահաջող օպերային տենորներից մեկը, իտալացի Լուչիանո Պավարոտտին: Նա 72 տարեկան էր:

Լուչիանո Պավարոտտին մուտք էր գործել նաև փոփ-երաժշտության բնագավառ` արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։

Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրումներ, և ստացել է համաշխարհային հռչակ՝ ի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, որը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում: Այս ամենի արդյունքում Պավարոտտին ստացել է 20-րդ դարի ամենալավ տենորներից մեկի կոչումը:

Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1961 թվականին Իտալիայում` որպես տենոր: Եզրափակելով այն «Nessun dorma» ներկայացմամբ` 2006 թվականի Թուրինի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ, Լուչիանո Պավարոտտին իր հաջողության գագաթնակետին էր հասել բել կանտո օպերաներով, ինչպես նաև Վերդիի Աիդա, Ջակոմո Պուչչինիի Բոհեմ, Տոսկա, Մադամ Բատերֆլայ ստեղծագործություններում խաղացած դերերի շնորհիվ։ Պավարոտտին աչքի էր ընկնում արտիստների մեջ գաղթյալների և Կարմիր խաչի համար կատարած բարեգործություններով։




Լրահոս