Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ապրիլի 15-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի անկազամակերպվածությունից: Նա նշել է, որ շատ ուրախ և շոյված է, որ լավ է ընդունվել մրցանակաբաշխության իր ելույթը, սակայն ափսոսանք է հայտնել, որ իրականում իր մտահղացումների մեծ մասը հնարավոր չի եղել իրականացնել: “Շատ ուրախ եմ և շոյված, որ լավ ընդունվեց մրցանակաբաշխության իմ ելույթը, սակայն ափսոս, որ իրականում մտահղացումներիս մեծ մասը հնարավոր չեղավ իրականացնել: Հույս ունեմ, որ մոտակա տարիներին եթե անգամ չմասնակցեմ, կդիտեմ ավելի կազմակերպված մրցանակաբաշխություններ, որտեղ արտիստը ստիպված չի լինի համերգից ընդամենը մի քանի րոպե առաջ անակնկալներով լի “փորձ” ունենալ և եթերում էլ դիտել մանրակրկիտ պատրաստված համարի խեղաթյուրված տարբերակը՝ “շնորհիվ” անկազմակերպ նկարահանման: Ամեն դեպքում ուրախ եմ, որ այդ ,մշուշիե միջից կարողացել եք տեսնել արված աշխատանքը”,-գրված է երգչուհու էջում:Սիրուշոն մրցանակաբաշխությանը եկել էր ամուսնու` Լևոն Քոչարյանի և ծնողների` Հրաչյա Հարությունյանի ու Սյուզան Մարգարյանի հետ:
Սիրուշոն դժգոհել է Ազգային մրցանակաբաշխությունից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ