Դի Մարիային առաջարկեցինք լինել երկրորդ ամենավարձր վարձատրվողը. Պերես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ որևէ խնդիր չունի իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ռոնալդուին ես շատ լավ գիտեմ: Նա լավագույնն է աշխարհում, և մենք լավ հարաբերություններ ունենք»,- հայտարարել է «արքայական» ակումբի նախագահը:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված կիսապաշտպան Անխել դե Մարիայի մասին  Պերեսն ասել է.«Իմ` «Ռեալ»-ում գտնվելու ընթացքում բազմաթիվ ֆուտբոլիստներ են եկել ու գնացել: Փորձը ցույց է տալիս, որ հեռացած ֆուտբոլիստները համարվում էին լավագույնները, իսկ ովքեր տեղափոխվում էին այլ ֆուտբոլային ակումբից, նրանց հեղինակությունը կասկածի տակ էր դրվում: Այդպիսի ֆուտբոլիստ է համարվում Զինեդին Զիդանը, այդպիսին է նաև Գարեթ Բեյլը: Մենք դի Մարիային առաջարկեցինք այնպիսի ֆինանսական պայմաններ, որով նա կդառնար ակումբում երկրորդ ամենաբարձր վարձատրվողը, սակայն ֆուտբոլիստը որոշեց հեռանալ»:




Լրահոս