“Ժողովուրդ”-ի տեղեկություններով`”Հայրենիք” կինոթատրոնում տեղակայված ԲՀԿ շտաբում օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին: Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու: “Ականջները կտրելու եմ”,-հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել` առողջական խնդիրները լուծելու համար, սակայն գումարը բոլորովին այլ տեղ է ծախսել: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը, թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ իրենց կուսակցության անդամներն արդեն իսկ անդրադարձել են Բենզին Ռուբոյի պահվածքին. “Աստված է ամեն մեկի դատավորը, և Աստված թող դատի ամենքին իր մեղքի համար”,-նշել է նա
Ժողովուրդ. Ականջները կտրելու եմ. Գագիկ Ծառուկյանը` Բենզին Ռուբոյի մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ