
Հանրապետականի քարոզարշավին լծվել են նաև բուհական կոլեկտիվները:
Հատկապես ակտիվ է Երևանի պետական համալսարանը: Թերթի տեղեկություններով, այս օրերին ԵՊՀ դասախոսական ակտիվը շրջում է Հայաստանի մարզերով ու կրթական հաստատություններում քարոզչություն իրականացնում ՀՀԿ-ի օգտին: Ի դեպ, բացի դասախոսական խմբերից, կան նաև ուսանողական ակտիվից կազմված խմբեր, որոնք էլ իրենց հերթին են փորձում գայթակղել մարզային ուսանողներին: