ՖԻՖԱ-ի էթիկայի գծով հետաքննական կառավարման բաժնի համակարգող Մայքլ Գարսիան ներկայացրել է «Մունդիալ 2018»-ի և «Մունդիալ 2022»-ի հյուրընկալող երկրների վերաբերյալ փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե Ռուսաստանն ու Քաթարն անազնիվ ճանապարհով և կոռուպցիայի շնորհիվ են ստացել համապատասխանաբար 2018 և 2022թթ. աշխարհի առաջնություններից անցկացման իրավունքը:
Փաստաթուղթը կազմված է 350 էջից: Հետաքննությունը պարունակում է 75 վկայություն: Մոտակա օրերին ՖԻՖԱ-ի ղեկավարները կքննեն գործը և վերջական որոշում կկայացնեն: