«Սպարտակի» դարպասապահն ուղեղի ցնցում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի դարպասապահ Արտյոմ Ռեբրովը, ով նաև առաջին անգամ Ռուսաստանի հավաքական է հրավիրվել, ուղեղի ցնցում է ստացել:

Դեպքը տեղի է ունեցել մոսկովյան ակումբի «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացմանը նվիրված ընկերական խաղում, որտեղ դարպասապահը բախվել է «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստի հետ: Ռեբրովը փոխարինվել է «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման արդեն 13-րդ րոպեին:

Sovsport-ը հայտնում է, որ «Սպարտակի» դարպասապահը բուժում կստանա հավաքականի բժշկական շտաբի հսկողության տակ:




Լրահոս