Ժառանգությունը իր ստորագրությունը հետ չի վերցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին հռչակագրից “Ժառանգություն” կուսակցության դուրս գալու մասին շտաբի նախաձեռնության հեղինակ Հմայակ Հովհաննիսյանը երեկ երեկոյան որևէ գրավոր դիմում “ժառանգությունից” չի ստացել։ Նշենք, որ միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ստորագրել են “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և “Ժառանգությունը”։ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ “Ազատություն”ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը վերջնականապես որոշել է ինքնուրույն աշխատել ազատ ու արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ և, հետևաբար,”Ժառանգությունը” չի վերադառնա այդ ձևաչափին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հմայակ Հովհաննիսյանը քննարկումներին իր մասնակցությունը դադարեցրած “Ժառանգության” վերաբերյալ նշել էր, որ քանի դեռ վերջիններս հետ չեն վերցրել իրենց ստորագրությունը (ինչը համեմատել էր ուխտադրժության հետ), ապա նրանց ներկայությունը չորսի ֆորմատում պահպանվում է:”Նոր էլ ինձ զանգահարեցին լրագրողներն ու ասացին, որ Ստյոպային հարցրել են՝ “դուք ստորագրությունը հանու՞մ եք”, չի պատասխանել, խուսափել է ու թողել է անորոշ”,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
“Եթե ՀԱԿ առաջնորդը հայտարարում է, որ իր թիվ մեկ թշնամին Հանրապետական կուսակցությունն է, եւ ինքը անգամ չի քննադատելու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կամ վերադարձը ապահովող քաղաքական ուժերին, սա նշանակում է, որ, ըստ էության, գոյություն ունի ստվերային պայմանավորվածություն, և այս միասնական շտաբը, ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է հիշեցնում, քան ընտրությունների ազատ և արդար ընթացքը ապահովելուն կոչված շտաբը”,- ասել էր Սաֆարյանը:ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու, Նաիրա Զոհրաբյանը Ստեփան Սաֆարյանին խորհուրդ է տալիս “իրենց առանց այն էլ աննախանձելի վիճակը չխորացնել անհեթեթագույն հայտարարություններով” և հավելում., Նման հայտարարությունների հեղինակները իրենք ևս հասկանում են, որ իրենք ընդամենը զբաղված են բառային մանիպուլիացիաներով: Եվ այդ ամենը արվում է ընդամենը մեկ բանի համար, որպեսզի ինչ-ինչ քաղաքական ենթատեքստեր տան իրենց չմասնակցությանը՝ ընկալելով, որ իրենց այդ քայլը հասարակության աչքում խիստ վատ ընկալում ունեցավ”:Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ միասնական շտաբը մեկ խնդիր է հետապնդում՝ վերահսկել ընտրությունների արդար, ազատ ընթացքը:”Եվ շտաբը աշխատելու է՝ անկախ նրանից, թե դրա աշխատանքներին “,Ժառանգությունը” կմասնակցի՞, թե ոչ”,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:




Լրահոս