
Գեղարքունիքի մարզում, ապրիլի 19-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան քաղաքում` բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ-2121 մակնիշի (“Նիվա”) 06 ԼՍ 347 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ավետիսյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ թափքի առաջնամասով կախվել դեպի հարակից ձորակը:Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: Զոհեր եվ տուժածներ չկան: