Բնապահպանության նախարարության աշխատակիցների գլխին սեւ ամպեր են կուտակվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների գլխին կուտակված սեւ ամպերը դեռ չեն ցրվում: Նախ՝ օգոստոսի 27-ին աղմկարար կերպով ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը, ում ձերբակալել էին ապօրինի վարձատրություն ստանալու հատկանիշներով: Երեկ էլ մեզ հայտնի դարձավ, որ այս գործով Լաբլաջյանը միակ մեղադրյալը չէ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Հենրիկ Մարտիրոսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել: Իսկ թե այս խմորն ինչքան ջուր կքաշի, դեռ դժվար է ասել: Միայն հայտնի է, որ նախարարության շատ աշխատակիցներ դեռ կներգրավվեն այս քրգործում»: Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս