BBC-ին տեղեկացնում է, որ Ֆրանսիայում նախագահի թեկնածուներն այսօր վերջին անգամ կփորձեն գրավել իրենց ընտրողներին: Քվեարկությունը կկայանա առաջիկա կիրակի օրը:Հարցումների համաձայն` գլխավոր հավակնորդները երկուսն են` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդը, որոնց վարկանիշները հավասար են գնահատվում, թեև նշվում է, որ 2-րդ փուլում Հոլանդը կարող է առավելություն ունենալ:Սոցիոլոգները կանխատեսում են, որ մեկ այլ թեկնածու` Մարին Լե Պենը կարող է ստանալ ձայների մոտ 17%-ը, իսկ Ժան Լյուկ Մելանշոնը` 14-15%-ը:Անհրաժեշտության դեպքում ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի մայիսի 6-ին:
Քարոզարշավի վերջին օրը Ֆրանսիայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ