Հայաստանը հերթական վարկն է վերցնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը էներգետիկ ոլորտի համար հերթական վարկն է վերցնում. այս անգամ՝ Ասիական զարգացման բանկից: 37 մլն դոլար գումարը՝ 25 տարի մարման ժամկետով, 2 տոկոս տոկոսադրույքով, տարամադրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» իրականացնելու համար: Բացի այդ, նույն բանկի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունների միջեւ ստորագրվել է նաեւ Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը: Դժվար չէ կռահել, թե ՀՀ իշխանություններն ինչպես կծախսեն այս գումարները: Սակայն այստեղ կարեւոր է հետեւյալը. նախկինում էներգետիկ ոլորտի համար վերցված վարկերն այսօր մարում են ՀՀ քաղաքացիները, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառել էր նաեւ այդ ծախսը: Հիմա, փաստորեն, էներգետիկ ընկերությունների վարկային ծախսերը ավելանում են: Ու չի բացառվում՝ որոշում կայացվի վերանայել էլեկտրաէներգիայի սակագները: Ի վերջո, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ժամանակին չէր բացառել այդ հեռանկարը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս