«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը կարծես թե դուրս է գալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակից: Իշխանության վերին օղակներում խոսում են, թե Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու: Հիշեցնենք, սակայն, որ ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին 66 տարեկան է և թոշակի է անցնելու միայն 70-ում: Այսինքն, մինչ այդ, հասկանալի է, դեռ շատ ջրեր կարող են հոսել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: