
Հանգուցյալ գերմանացի Կորնելիուս Գուրլիտի ճամպրուկում հայտնաբերվել է Կլոդ Մոնեի բնապատկերը: Ճամպրուկը գտել են հիվանդանոցում, ուր պառկած է եղել արվեստի գործերի հավաքածուի տերը: Կտավը փոխանցվել է Գուրլիտի ժառանգության կառավարիչներին:
Վերջիներս պետք է պարզեն՝ գողացված է եղել արդյոք կտավը նացիստների կողմից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Գուրլիտը մահացել էր այս տարվա մայիսին 81 տարեկան հասակում: Մյունխենի նրա բնակարանում գտնվել է ավելի քան 1280 կտավ, որոնց թվում էին Պիկասոյի, Շագալի և Մատիսսի գործերը:
Թե ինչու է Գուլիտը նկարով ճամպրուկը թողել հիվանդանոցում, պարզ չէ, նշում է BBC-ն: