Բարաք Օբաման՝ բրիտանական Ստոունհենջում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելել է բրիտանական Ստոունհենջը՝ նեոլիտի ժամանակաշրջանից հայտնի հուշարձանը:

Օբաման հռչակավոր հուշարձան այցելելու ցանկություն է հայտնել Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո:

140906043523_obama_sebire_624x351_afp

140906043816_obama_raffles_624x351_afp

Նախագահն ուղղաթիռով ժամանել է Ուիլթշիր կոմսությունում գտնվող Բոսկոմբ Դաուն ռազմական օդանավակայան, որից ոչ հեռու գտնվում է առեղծվածային շինությունը՝ ահռելի քարերից կառուցված համալիրը:

ԱՄՆ-ի ղեկավարի համար կազմակերպված էքսկուրսիան վարել է Սթոունհենջի կառավարիչ Հիտեր Սեբայրը: Նրա խոսքով՝ նախագահը մեծ տպավորությունների տակ է եղել և ասել, որ Մեծ Բրիտանիա իր այս այցի ամենավառ հատվածը Սթոունհենջի այցելությունն էր:

Վերջում նախագահը մոտեցել է պարսպին և շփվել տեղի բնակիչների՝ Ստուոնհենջի հարևանությամբ բնակվող Ռաֆֆլզ ընտանիքի հետ: Ջենիս Ռաֆֆլզի խոսքով՝ նրանք հատուկ եկել էին ԱՄՆ-ի նախագահի հետ շփվելու, և վերջինս իրենց հետ մի քանի բառ է փոխանակել. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս