41 մլն դոլար՝ սխալ դատավճռի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանհեթենի դաշնային դատավորը հավանության է արժանացրել համաձայնությունը Նյու Յորք քաղաքի՝ բռնաբարության համար անարդարացի դատապարտված 5 տղամարդու միջև: Քաղաքի իշխանությունները նրանց պետք է վճարեն 41 մլն դոլար:

Նախկինում երիտասարդներն իրենց մեղավոր են ճանաչել, սակայն հետագայում հայտարարել են, թե իրենց ստիպել են դա անել՝ սպառնալիքների միջոցով:

2002-ին հանցագործության մեջ խոստովանվել էր արդեն ազատազրկման մեջ գտնվող մի տղամարդ: Նրա խոսքն ապացուցվել է ԴՆԹ փորձաքննության տվյալներով: Դա առիթ էր հանդիսացել փոխհատուցման վերաբերյալ երկարատև դատավարություն սկսելու համար դատապարտյալների հետ, որոնց անվանել են «Հնգյակ Սենթրալ-պարկից»:

Դատավորի կողմից հաստատված դատական սխալի դիմաց փոխհատուցման գումարն ամենամեծն է Նյու Յորքի պատմության մեջ. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս