Մադրիդի «Ռեալ»-ն այս ամառ ակտիվ տրանսֆերային գործունեություն է ծավալել, որի շնորհիվ վաստակել է 38.9 մլն եվրո, հայտնում է Goal.com-ը:
Ակումբում փողերի ընդհանուր շրջանառությունն այս տարի կազմել է 603.9 մլն եվրո, որը 10 տոկոսով ավել է նախորդ տարվա շրջանառությունից:
Ըստ տեղեկությունների` մադրիդյան ակումբն իրական շանսեր ունի երեք տարի անց դառնալ աշխարհի ամենաթանկարժեք ակումբը:
Հիշեցնենք, որ այս ամառ «Ռեալ»-ն այս ամառ 120 մլն եվրո է ծախսել Տոնի Կրոսին, Խամես Ռոդրիգեսին և Կեյլոր Նավասին ձեռք բերելու համար: