Սոմալիում անցկացված ամերիկյան ռազմական օպերացիայի արդյունքում սպանվել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական իսլամական խմբավորման առաջնորդ Ահմեդ Աբդի Գոդանեն:
Անցած երկուշաբթի ամերիկյան ռազմաօդային ուժերը հարված են հասցրել գրոհայինների դիրքերին և ոչնչացրել նրանց ճամբարը:
Որբաթ օրը Սոմալիի նախագահը կոչ է արել գրոհայիններին իրենց առաջնորդի մահվանիւց հետո գնալ խաղաղության ճանապարհով:
Գոդանեն ամերիկյան իշխանությունների կողմից որոնվող ամենագլխավոր ահաբեկիչներից էր: Ըստ փորձագետների՝ նրա զոհվելը լուրջ հարված է խմբավորմանը, և դժվար թե, որևէ մեկը կարողանա գրավել նրա տեղը:
2012-ին ԱՄՆ-ն 7 մլն դոլար պարգևավճար էր խոստացել Սոմալիի ջիհադականների առաջնորդի գլխի դիմաց: Գոդանեն, ով «Աշ-Շաբաբի» պարագլուխ էր նշանակվել 2008-ին՝ իր նախորդի՝ Ադեն ԽաշիԱյրոյի զոհվելուց հետո, 2009թ. հավատարմության երդում էր տվել «Ալ-Ղաիդա» խմբավորմանը: