Կենտրոնի հարկայինի պետը ծեծկռտուքի պատճառով ազատվել է աշխատանքից. հետաքրքիր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքը հետաքրքիր զարգացումներ է ստանում: Մեզ հասած տեղեկություններով՝ գործն արդեն Հատուկ կարևորագույն գործերով վարչությունում է:

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ միջադեպի մասնակիցներից մեկը Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանն է: Ի դեպ, այս միջադեպից հետո նրան ազատել են աշխատանքից: Ենթադրվում է, որ նրա ազատման հրամանը կապված է: Ըստ տարածված տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանն ակտիվ դերակատարներից է եղել. և ինքն էլ հրահրել է սկանդալը:

Նշենք, որ«Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած սկանդալի մասնակիցներից մեկը՝ ԱԱԾ աշխատակից Արսեն Ղազարյանը, նույնպես օրերս ազատվել էր աշխատանքից. պատճառը միջադեպն է:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ դեպքից հետո Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 37-ամյա Ռոբերտ Կ.-ն, 37-ամյա Սուրեն Ղ.-ն, 29-ամյա Գարիկ Մ.-ն և 35-ամյա Ջանիբեկ Մ.-ն: Ռոբերտ Կ.-ն մարմնին առկա են եղել վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս