Որդին կասկածվում է իր ընտանիքի վրա հարձակման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քննիչները ստուգում են ապրիլի 7-ին Տուլայի շրջանում բնակվող գործարար Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա կատարված հարձակմանը գործարարի որդու մասնակցությունը, ով որոշ ժամանակ առաջ արտաքսվել էր Վրաստան, այսօր հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի քննչական վարչության ներկայացուցիչ Տատյանա Գրիզլովան: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ատրճանակներով, դանակներով և բեյսբոլի մահակով զինված չորս ավազակ ներխուժել էին գործարարի տուն և սկսել հարվածներ հասցնել ոչ միայն տանտիրոջը, այլև նրա կնոջն ու դստերը և նույնիսկ չորս մանկահասակ թոռներին, որոնցից ամենակրտսերը մոտ մեկ տարեկան է:Ընտանիքին պաշտպանելու համար 52-ամյա Սարգսյանը խոհանոցային դանակով մահացու հարվածներ էր հասցրել նրանցից 3-ին: Չորրորդ ավազակին հաջողվել էր փախուստի դիմել, նա հետախուզվում է:Գրիզլովայի խոսքով` գործարարի որդու մասնակցությունը հարձակմանը վարկածներից մեկն է: Այժմ իրավապահները միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է, ՌԻԱ Նովոստի գործակալությունը:Դեպքից անմիջապես հետո, ոստիկանությունը գործարարի ընտանիքի անվտանգության ապահովման միջոցառումներ է ձեռնարկել: Գործարարի տունը գտնվում է մշտական հսկողության ներքո, իսկ Սարգսյանի թոռնուհին դպրոց է հաճախում իրավապահների ուղեկցությամբ:Ներկայում գործարարը գտնվում է հիվանդանոցում:




Լրահոս