“Դատարանը դեռ դատական ակտ չի կայացրել: Մենք դեռ սպասում ենք վերջնական դատավճռին: Դատական վճիռց հետո նոր կորոշենք կբողոքարկենք վճռի դեմ, թե` ոչ -” armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը: armlur.am-ի այն հարցին, թե ինչպես ընդունեց 8 տարվա ազատազրկման փաստը նախկին ոստիկանապետը, դատապաշտպանը նշեց.” Ճառից առաջ հանդիպել եմ Մարգար Օհանյանի հետ, մենք այդ տրամադրվածությունը ունեինք, իհարկե, ոչ 8 տարվա հետ կապված, բայց նման բան սպասում էինք: Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում: Եվ մարտի 27-ին կայացած նախորդ դատական նիստում դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդել էր Մարգար Օհանյանին ազատազրկման դատապարտել 8 տարի ժամկետով, գույքի կեսի բռնագրավմամբ: Մարգար Օհանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 14-ին :
ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ԽԻՍՏ ՊԱՏԺԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ